4 հունիսի 2002 - 23:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՆԴԿԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԶԱՐԳԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանն անհանգստություն է արտահայտում հնդկա-պաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարն հույս է հայտնել, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող խնդիրները խաղաղ կլուծվեն: Ձյունիկ Աղաջանյանը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը չի անդրադառնա վերջին տարիներին զարգացող հայ-հնդկական հարաբերությունների վրա: Մինչ այդ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայաստանը մտադիր չէ Հնդկաստանից ետ կանչել իր դիվանագիտական ներկայացուցիչներին, եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների ոչ մի տեղափոխություն չի նախատեսվում: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: