ՀԱԿ վստահ է իր թեկնածուի հաղթանակի հարցում

PanARMENIAN.Net - «Չնայած ընտրությունների ժամանակ տեղ գտած բոլոր տեսակի խախտումներին, մենք վստահ ենք, որ քվեատուփերում առկա ձայները բավական են մեր հաղթանակի համար: Դա մեզ իրավունք է տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ կեղծումները դեռեւս չեն վերջացել եւ շարունակվելու են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ՀԱԿ վստահված անձինք շարունակում են պայքարել կեղծումների դեմ, եւ հույս է հայտնել, որ ՀԱԿ նախընտրական բլոկին կհաջողվի պահպանել հաղթանակը:



Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ հաղթանակի հարցում իր վստահությունը հիմնված է նախնական հաշվարկների վրա, որոնց համաձայն ՀԱԿ-ի օգտին պետք է քվեարկեր ընտրազանգվածի 60-65%: Նա ընդգծել է, որ անգամ ընտրությունների ընթացքում կատարված բոլոր խախտումները չեն բավականացնի իրենց հաղթանակից զրկելու համար:



Լեւոն Զուրաբյանը կանգ առավ բազմաթիվ խախտումների վրա, որոնք արձանագրվել են ընտրությունների ընթացքում եւ նշեց, որ եթե անգամ իրենք սխալվում են, ապա միայն 1-3 դեպքերում, բայց ոչ` արձանագրված խախտումների ընդհանուր հաշվում: Այդ մասին վկայում են ոչ միայն մեր վստահված անձինք, այլեւ լրագրողներն եւ անկախ դիտորդները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---