ՀԱԿ-ը հայտարարում է իրենց կողմից կանխված բազմաթիվ խախտումների մասին

PanARMENIAN.Net - «Ձայների հաշվարկի գործընթացում այս պահին տեղի ունեցող բացահայտ խախտումները խոսում են միայն այն մասին, որ անգամ նման զանգվածային խախտումներից հետո իշխանությունները վստահ չեն, որ հարցը լուծված է իրենց օգտին»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպմանը:



Արման Մուսինյանը հայտնել է թիվ 5/ 15 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անուշավան Նիկողոսյանի առեւանգման մասին: Նա նաեւ նշել է, որ թիվ 7 եւ թիվ 8 ընտրատեղմասերում Մալաթիա- Սեբաստիա համայնքում, ոչ թե «ընտրություններ են կայացել», այլ «ընտրությունների բռնաբարություն»: Այնտեղ ծեծի են ենթարկվել 4 հայկական թերթերի լրագրողներ, ինչպես նաեւ դիտորդ «Թրանսփերանսի ինթերնեշընլ» (Transparency International) կազմակերպությունից, ով փորձել է կանխել խախտումները:



Մուսինյանը հայտնել է լրագրողներին, որ անմիջապես մամլո-ասուլիսի ժամանակ նա հաղորդագրություն է ստացել թիվ 5/10 ընտրատեղամասում քվեատուփ գողանալու փորձի մասին:



Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում խախտումների արձանագրություններ կազմելուն, Արման Մուսինյանը նշել է, որ այդ տեսանկյունից որոշ խոչընդոտներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն, մնացած վայրերում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձանց հաջողվել է կանխել եւ գրավոր արձանագրություններ կազմել գրեթե բոլոր խախտումների վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---