3:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերը գրեթե չի փոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է տեղեկատվություն տրամադրել մշակված քվեաթերթիկների վերաբերյալ: Ժամը 3:00-ի դրությամբ ՀՀ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը վստահորեն շարունակում է գլխավորել ցուցակը, հավաքելով 156450 ձայն: Նրան լուրջ տարբերությամբ հետեվում են «Բարգավաժ Հայաստան» կուսակցությունը` 75810 ձայնով եւ «Հայ ազգային կոնգրեսը»` 60226 ձայնով: ՀՅԴ Դաշնակցությունը ներկա դրությամբ հավաքել է 14551 ձայն եւ գրավում է 4-րդ տեղը, իսկ հինգերորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ժողովրդական եւ Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունները համապատասխանաբար 7357 եւ 1684 ձայներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---