Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայում թոռան հետ

PanARMENIAN.Net - Լեգենդար հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այսօր առաջին անգամ դուրս կգա բեմ իր թոռան` Ջիվանի հետ Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը: «Սա առաջին համերգն է, որի ժամանակ Ջիվան Գասպարյանը հանդես կգա իր թոռան` Ջիվան կրտսերի հետ, որը Գասպարյանի դպրոցի սաներից է եւ նրա հետեւորդն է: Գասպարյանները մի շարք ստեղծագործություններ կկատրեն միասին»,-նշել է «RSP-համերգ» ընկերության ներկայացուցիչը: Համերգը կվարի հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը:



Ջիվան Գասպարյանն աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Անդրեաս Վելենվեյդերը, Լայոնել Ռիչին, Պիտեր Գաբրիելը, Համս Ցիմմերը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը եւ Մայքլ Բրուքը: Գասպարյանը բազում հոլիվուդյան ֆիլմերի երժշտության հեղինակն է, այդ թվում «Գլադիատոր» ֆիլմի, որը 2001 թվականին արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի: Նա պարգեւատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալներով, իսկ 2002-ին ստացել է WOMEX-ի (World Music Expo) մրցանակը երաժշտական արվեստի ասպարեզում ծառայությունների համար:



Գասպարյանն ելույթ կունենա Մոսկվայում համաշխարհային շրջագայության շրջանակներում, որով երաժիշտը նշում է իր 80-ամյակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---