1 հունիսի 2009 - 14:31 AMT
1917 թվականին մեկ միլիոն հայ Օսմանյան կայսրությունից արտագաղթե՞լ է ռուսական բանակի հետ
«1917 թվականին մեկ միլիոն հայ Օսմանյան կայսրությունից արտագաղթել է ռուսական բանակի հետ», - գտնում է Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր, օսմանյանն պատմության մասնագետ Քեմալ Քարփաթը: Նրա կարծիքով, այդ փաստն ընդունում են հայ պատմաբանները: «Գաղթողների թվի հաշվարկն արվել է, ելնելով Անատոլիայում բնակվող հայերի ընդհանուր թվից», - ասել է նա 1915 թվականի իրադարձություններին նվիրված բանավեճի ժամանակ, գրում է թուրքական Milliyet թերթը:

«Ոչ մի հայ պատմաբան չի կարող ճանաչել այն փաստերը, որոնց մասին ասում է Քարփաթը», PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Քեմալ Քարփաթը Թուրքիայի պատմության հայտնի մասնագետ է, գրել է Թուրքիայի արդիականացման, երկրի քաղաքական պատմության մեջ իսլամի դերի մասին: Այն ինչ նա ասում է 1915 թվականի իրադարձությունների մասին, վայել չէ լուրջ գիտնականին», - ընդգծել է Սաֆրաստյանը: