Ի նպաստ Հայ դատի հանձնախմբի հիմնադրամի կազմակերպված հեռուստամարաթոնում հավաքվել է 2 548 000 դոլար

PanARMENIAN.Net - Ի նպաստ Հայ դատի հանձնախմբի հիմնադրամի կազմակերպված 6-ժամյա հեռուստամարաթոնում հավաքվել է 2 548 000 դոլար: Ինչպես գրում է «Ասպարեզ» թերթը, ԱՄՆ-ի հայ համայնքից ստացված նվիրատվությունները վկայում են հայազգի ամերիկացիների միասնության մասին: Վեց ժամ շարունակ եթերում ցուցադրվել են ANCA-ի հիմնադրամի գործունեության մասին պատմող փաստագրական կադրեր` ներկայացնելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու ճանաչմանն ուղղված աշխատանքներն, աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Տարբեր երկրների կամավորներ էին եկել հայկական «Horizon» հեռուստատեսության ստուդիա, ապահովելու համար հեռուստաեթերի հաջողությունը, որը նախապատրաստվել էր ամիսներ շարունակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---