Շուրջ 30 հայկական ընկերություններ կմասնակցեն ArmTech կոնգրեսին

PanARMENIAN.Net - ArmTech կոնգրեսը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում: «Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է այդ կոնգրեսին: Այս տարի մենք հուսով ենք, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 30 հայկական ընկերություններ»,-մամլո ասուլիսում ասել է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:



Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահություն է հայտնել, որ այս տարի Հայաստանի ներկայությունն առաջիկա կոնգրեսին ավելին կլինի, քան նախորդ երկուսի ժամանակ, անկախ բոլոր տնտեսական դժվարություններից:



Նշվել է նաեւ, որ, հավանաբար, Հայաստանից կոնգրես կայցելեն 300-350 հոգի:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---