Կենտրոնացված քննությունները տեղի կունենան հուլիսի 15-26

PanARMENIAN.Net - Այսօր Հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ նախարարությունում գումարեց իր առաջին նիստը։ ԿԳ նախարարը կարեւորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված եւ հրապարակային կազմակերպումը։ «Հաշվի անելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարեւոր է հրապարակայնության եւ հանրության վստահության ապահովումը»,- ասաց նա։



ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս. Մելիքյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ի տվյալներով, հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդ։ Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերին։ Մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխաներ են, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքի։



Հանձնաժողովը քննարկեց եւ հաստատեց կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ը։
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---