1 հունիսի 2009 - 20:22 AMT
Թուրքիայի խաղաղապահական ջանքերը Կովկասում արտաքին տպավորություն ստեղծելու նպատակ ունեն
Թուրքիայի խաղաղապահական ջանքերը Կովկասում քայլ են, որոնք նախատեսված են բացառապես արտաքին տպավորություն ստեղծելու համար, այլ ոչ թե արդյունքների իրական ձեռքբերման համար, սա դիվանագիտական քայլ է, որը մի քանի նպատակներ է հետապնդում: Այդ մասին հայտարարել է «JC public relations research» ինստիտուտի տնօրեն Լեւ Սպիվակը: «Առաջին հերթին, ի պատասխան ԵՄ համառ ցանկությանը` չբացել դռները Թուրքիայի առաջ դեպի եվրոպական հասարակություն, Անկարան այդ կերպ հայտարարում է իր մասին, որպես տարածաշրջանում առաջատար դեր ունեցողի: Երկրորդ, Թուրքիան այդպիսով ցուցադրում է նոր տարածաշրջանային ընկերներին իր հետաքրքրվածությունը նրանց շահերի իրագործման նկատմամբ: Երրորդ, Թուրքիայի խաղաղապահական ջանքերի փաստը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է... Այս իրադրության մեջ տեղի է երեք հարցեր տալը: Առաջին. շահագրգռվա՞ծ է Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ: երկրորդ. ընդունա՞կ է Թուրքիան լուծել այդ հակամարտությունը` հաշվի առնելով ԼՂ ապագայի հարցում կողմերի դիրքորոշումների բեւեռայնությունը: Երրորդ. պատրա՞ստ են ընդհանրապես ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵԱՀԿ-ն կան նույն Իրանն ինքնակամ Թուրքիային հանձնել գլխավոր խաղաղապահի մանդատը»,- նշել է Սպիվակը, գրում է Day.az-ը: