Քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվել հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են այն հիմնական նպատակները, որոնց իրագործմանը պետք է ուղղված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև վերլուծվել են խնդիրներն ու ուղղությունները, որոնց վրա պետք է կենտրոնացնել ջանքերը։

Քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են ինչպես հարկաբյուջետային քաղաքականությանը, այնպես էլ հարկման մեխանիզմներին, տարբեր տեսակի հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին։ Զրույցի առանցքում են եղել նաև շահութահարկի և եկամտային հարկի բարեփոխումները, հայտարարագրման մեխանիզմները, ինչպես նաև գույքային հարկերի համակարգը։

Արծարծված թեմաների համատեքստում ներկայացվել են մի շարք լուծումներ՝ ուղղված հարկային դաշտի արդյունավետության բարձրացմանը։

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը ներկայացված խնդիրների ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ծրագրավորված նպատակներին հասնելու համար։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---