Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն դրամ գրավով![]() 10 հունիսի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը` մասնակի բավարարելով պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունը։ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն դրամ գրավով, հայտնում է Sputnik Արմենիան։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ըստ Հակոբյանի՝ քննիչը Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրելիս նշել էր, որ առկա է թաքնվելու ռիսկ, սակայն որոշումը որևէ կերպ չի հիմնավորել, հայտնում է Factor.am-ը։ Փաստաբանի խոսքով՝ եթե անգամ մի կողմ թողնենք նախաքննության փուլը, ապա այժմ, երբ գործն արդեն դատարանում է, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք այլևս առկա չէ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել, առնչվում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեում քննվող գործի, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա տարածք օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սարգսյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ հողերը վաճառվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և ուղղակի վաճառքի ձևաչափով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |