10 պաղպաղակ արտադրողների մոտ խախտումներ են հայտնաբերվել![]() 10 հունիսի 2025 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ ՍԱՏՄ-ն հորդորում է քաղաքացիներին՝ նշված խմբաքանակներից որևէ արտադրանք նկատելու դեպքում, անհապաղ զանգահարել թեժ գծին՝ 118։ Խախտումներով արտադրանքներ են հայտնաբերվել հետևյալ ընկերությունների մոտ.
Այս պահին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն արդեն իսկ դիմել է ՍԱՏՄ-ին և կատարելով կարգադրագրի պահանջը՝ շուկայից հետ է կանչել 45,5 կգ պաղպաղակ։ ՍԱՏՄ-ն շարունակելու է վերահսկողությունը ոլորտում՝ ապահովելու համար սպառողի առողջության պաշտպանությունն ու անվտանգության նորմերի պահպանումը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |