1 հունիսի 2009 - 20:42 AMT
Ընտրողների հասցեներով ընտրովի ստուգումները կարող են ոչ մի արդյունք չտալ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» Վանաձորի գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության այսօրվա համատեղ մամլո ասուլիսում այդ կազմակերպությունների ղեկավարները հայտարարություններ են արել բազմաթիվ խախտումների մասին: «Մեր դիտորդները, վերադառնալով ընտրություններից, ասում էին, որ իրենք առաջին անգամ են նման ամոթ զգում»,-հայտարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:

Բակունցը հայտարարեց, թե խախտումների փաստեր հայտանբերելու նպատակով ինքը պատրաստ է ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչների հետ շրջել ընտրողների բնակարաններով եւ ստուգել նրանց մասնակցությունն ընտրություններին:

Սակայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալիա Կոստանյանը կասկած է հայտնել նման ստուգման արդյունավետության վերաբերյալ` նշելով, որ «մարդիկ ահաբեկված են եւ այդ ստուգումներն ոչ մի արդյունք չեն տա»: Նա հայտարարել է նաեւ, որ իշխանության մարմինների հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում` նման փորձերը անօգուտ համարելով: