1 հունիսի 2009 - 21:19 AMT
Երեւանում Մատենադարանի մոտ ընթանում է ընդդիմության ցույցը
Երեւանում ժամը մոտ 19:10 սկսվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցը: Հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» մոտ հավաքվել է մոտ 5000 հոգի: Ցույցին ելույթ ունեցած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցության հաղթանակը իսկական լիներ, ապա այսօր ամբողջ քաղաքը պատված կլիներ դրոշակներով եւ բոլորը կնշեին հաղթանակը: «Հայաստանի իշխանությունները կարող էին հաշվարկի տոտալիտար համակարգ ստեղծել: Նրանք հստակ տվյալներ ունեն այն մասին, թե ով, որտեղ եւ ինչ գնով է պատրաստ վաճառել իր ձայնը: Ողջ պետական համակարգն աշխատում է միայն մեկ նպատակի` ընտրությունների կեղծման համար»,- հայտնել է նա:

Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ իրենք նախազգուշացումներ են ստացել այն մասին, որ պետք չէ միջամտել այդ ընտրություններին: Բայց ՀԱԿ գտնում է, որ հենց ընտրություններն են օգնում քաղաքական ուժին ավելի մոտ դառնալ ժողովրդին: «Իշխող քաղաքական ուժը պետք է միշտ լինի եւ պայքարի` գտնվելով ժողովդրի կողքին: Մենք ունենք մի շարք ձեռքբերումներ, մենք կարողացել ենք քայլ առաջ անել ընտրությունների մեխանիզմի մշակման ճանապարհին, ինչը մեզ պետք կգա ապագայում»,- հայտնել է Զուրաբյանը: Նա արձանագրել է, որ այս ընտրություններին իշխանությունները կարողացան մեր վզին փաթաթել խաղի իրենց կանոնները, որոնք ՀԱԿ ստիպված էր ընդունել: Այնուամենայնիվ, Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ վերջնական մարտում իրենք կկարողանան ժողովրդին հաղթանակի բերել: