Աբու-Դաբիի մոտակայքում գտնվող Սաադիյաթ կղզում բացվելու է Լուվրի միջազգային մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը եվրոպական երկրներում աճուրդների կազմակերպիչների եւ նկարների տերերի հետ մասնավոր գործարքների ճանապարհով ձեռք է բերել համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցներ, որոնց թվում Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Բարտոլոմե Մուրիլյոյի, Ջովաննի Բելլլինիի, Ժան Էնգրի, Պիտա Մոնդրիանի կտավները:



Ձեռք բերված գլուգործոցները, այդ թվում Մանեի «Գնչուն» եւ «Նատյուրմորտ պայուսակով եւ սխտորով» կտավները, որոնք ներկայացվել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիի հյուրանոցներից մեկում բացված ցուցահանդեսում, երկար ժամանակ կորած էին համարվում:



Այդ մասին գրում է The Telegraph-ը եւ ավելացնում, որ շուտով ցուցահանդեսը կավարտվի եւ կտավները մինչեւ 2013-ը կմնան պահոցում, քանի դեռ Աբու-Դաբիի մոտակայքում գտնվող Սաադիյաթ կղզում չի բացվել Լուվրի միջազգային մասնաճյուղը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---