Իրանական գազը գազային նախագծերին միացնելու համար դեռ ժամանակը չէ

PanARMENIAN.Net - ԱՄՆ գտնում է, որ իրանական գազը գազային նախագծերին միացնելու համար դեռ ժամանակը չէ, որովհետեւ Իրանը ներկայումս շարունակում է խախտել միջազգային կազմակերպությունների առջեւ իր պարտականությունները, եւ շարունակում է սպառնալ ողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին Բաքվում հայտնել է եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:



«Բայց մենք վստահ ենք, որ իրանական քաղաքականությունը կփոխվի, եւ կգա ժամանակ, երբ մենք կսկսենք օժանդակել այդ նախագծին իրանական գազի միացման գաղափարը: Իսկ հիմա ԱՄՆ աջակցելու է կասպիական ավազանից Եվրոպա տանող կոմերցիոն առումով բոլոր շահավետ ճանապարհները միայն մի պայմանով` դրանց իրանական գազ չմիացնելու դեպքում»,- ասել է Մորնինգսթարը: Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Nabucco եւ Թուրքիա-Հունաստան-Իտալիա նախագծերը ռազմավարական կարեւորություն ունեն:

«Այդ երկու նախագծերը կկարողանան նպաստել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Իրաքիու Թուրքմենստանի զարգացմանը»,- ընդգծել է Մորնինգսթարը` ավելացնելով, որ այդ նախագծերի իրականացումը հարցի միայն մի կողմն է եւ դրանք չեն լուծում Եվրոպայի էներգոանվտանգության բոլորն խնդիրները, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---