ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել` ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ստուգման արդյունքները:



Հանձնարարվել է ապահովել դատախազական պատշաճ հսկողություն՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի, այդ թվում՝ մամուլի հրապարակումների օրենքով սահմանված կարգի քննարկման նկատմամբ:



Նկատի ունենալով, որ մամուլի հրապարակումներում նշվել են, թե որոշ տեղամասերում կատարվել են լցոնումներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ թվով 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ արդյունքները դատախազությանը ներկայացնելու համար:



Միաժամանակ հանձնարարվել է հարուցել քրեական գործ՝ Մալաթիա - Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ՝ իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաեւ Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ թելադրված քննչական գործողություններ կատարելու եւ բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Էրեբունու բաժինը:



ՀՀ գլխավոր դատախազը դիմում է ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, նախընտրական դաշինքներին ու Երեւանի քաղաքացիներին` կեղծումների եւ խախտումների փաստերի մասին տեղեկություն տրամադրելու խնդրանքով, այդ մասին հաղորդվում է ՀՀ գլխավոր դատախազիմամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---