Տիգրան Սարգսյան. Քաղաքացու դաստիարակությունը սկսվում է դպրոցից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնում բացված «Ես օրինապահ պետության քաղաքացի եմ» հանրապետական ցուցահանդեսը



Ցուցահանդեսին նախորդել է հանրապետական մրցույթը, որին մասնակցել են բոլոր մարզերի 5-11 դասարանների աշակերտները: Նկարների միջոցով նրանք փարձել են հաղորդել իրենց պատկերացումներն այնպիսի երեւույթի մասին, ինչպիսիք են հսկիչ-դրամարկղային մեքենաները, պատկերել են, թե ինչպես պետք է մեր քաղաքացիները պաշտպանեն իրենց իրավունքները: Լավագույնը ճանաչվեցին երկու աշխատանքներ, եւս 5 արժանացան մրցանակների:



«ՀՀ հանրապետության քաղաքացու դաստիարակությունը չափազանց պատասխանատու գործ է եւ այդ աշխատանքը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես երկրի քաղաքացի, երկրի տերեր եւ հասկանում են, թե ինչպես է կառուցված պետությունը, որ կառույցների միջոցով է այն աշխատում, ինչպես են ձեւավորվում պետության եկամուտները: Այսօրվա միջոցառումը նաեւ դաստիարակչական բնույթ ունի, քանի որ այսպես, խաղի միջոցով, երեխաների մոտ ձեւավորվում են այն սկզբունքները, թե ինչպես ունենալ հզոր պետություն եւ ինչպես հասնել դրան»,-ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---