Առաջիկա օրերին Երեւան կժամանի Սիրիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հրավերով առաջիկա օրերին պաշտոնական այցով Երեւան կժամանի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Այդ մասին հունիսի 2-ին Երեւանում Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես ուրախ եմ, որ Դամասկոս կատարած իմ այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն իսկ իրագործվում են: Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հետ իմ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք նաեւ ՀՀ Սիրիայի նախագահի այցի նախապատրաստմանը վերաբերող հարցեր»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԳ նախարարը:



Ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու իրավիճակը Մերձավոր Արեւելքում:



Իր հերթին Վալեդ Մուալլեմը հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը ձգտում է զարգացնել եւ մերձեցնել Հայաստանի ու Սիրիայի հարաբերությունները: Այցի շրջանակներում Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի ու վարչապետի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---