Երեւանն ու Բաքուն պետք է քաղաքական կամք դրսեւորեն Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Երեւանն ու Բաքուն պետք է խիզախություն ու քաղաքական կամք դրսեւորեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդար հանգուցալուծման համար: Այդ մասին հունիսի 2-ին Երեւանում ՀՀ ԱԳ նխարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալեդ Մուալլեմը: «Հայկական կողմի հետ մեր բանակցություններում մենք քննարկեցինք պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նախկինում ես մեր դիրքորոշումը ներկայացրել եմ նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին: Մենք վստահ ենք, որ միայն անմիջական երկխոսության միոջոցով կողմերը կկարողանան արդար եւ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար: Հակամարտության լուծման այլ ճանապարհը կարող է վնասել ոչ միայն երկու կողմերին, այլ նաեւ ողջ տարածաշրջանին»,-ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---