ՀՖՖ նախագահը կոչ է արել սատարել հայ ֆուտբոլիստներին Թուրքիայի հավաքականի դեմ խաղում

PanARMENIAN.Net - «Ճակատագրի հեգնանքով մոտավորապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն 5-րդ անգամ հանդիպում ենք Թուրքիայի հետ տարբեր տարիքային հավաքականների մակարդակով: Մեր երիտասարդական հավաքականն անցած տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ եւ նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն է, այդուհանդերձ, մեր թիմի անդամները բավական փորձառու են, եւ ես վստահ եմ, որ կարող են հաջող հանդես գալ այս ընտրական փուլում:



Այստեղ ես շատ եմ կարեւորում երկրպագուի բուռն աջակցությունը, ով կարող է 12-րդ խաղացողի դերը ստանձնել գալիք հանդիպմանը: Համոզված եմ, որ Ձեր օգնությամբ եւ տղաների մեծ նվիրվածության շնորհիվ մենք կարող ենք հասնել հաղթանակի: Ուստի, կոչ եմ անում բոլորին միասնաբար աջակցել Հայաստանի երիտասարդական հավաքականին: Հաջողություն եմ մաղթում բոլորիս: Ցանկանում եմ բարեհաջող ելույթ եւ հետագա հաղթանակներ»,-ասել է Հայրապետյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---