Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման Խմբի նախկին անդամը գտնում է, որ տեղեկատվության արտահոսքը ՀԱԿ ներկայացուցիչն է թույլ տվել

PanARMENIAN.Net - Կոալիցիայի` 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ փաստերի հավաքման Խումբը լքած ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ոստիկան Համլետ Թովմասյանի մահվան հանգամանքների հետաքննության ընթացքի մասին փաստաթղթերից տեղեկատվության արտահոսքին աջակցողը նույն այն խմբի անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն է:



Ռոբերտ Ավագյանը հաղորդել է, որ փաստաթուղթը վերջնականապես մշակված չէր, դրանում բազմաթիվ թերություններ եւ խնդիրներ կային, որոնք ճշտման կարիք ունեին, ուստի դրա շուրջ վերջնական եզրակացություններ անելը վաղաժամ էր: Այնուամենայնիվ, խախտելով մինչեւ հետաքննության ավարտը տեղեկատվությունը չհրապարակելու մասին պարտականությունը, Անդրանիկ Քոչարյանն այդ քայլին գնաց` գիտակցելով, թե ինչպիսի հետեւանքների կարող է բերել վերջնական մշակման չենթարկված փաստաթղթի հրապարակումը:



Ռոբերտ Ավագյանը կարծիք է հայտնել, որ Հայ ազգային կոնգրեսն այդ քայլով, հնարավոր է, հենց այդպիսի նպատակ էր հետապնդում` ձախողել փաստերի հավաքման Խմբի աշխատանքը: «Վերջնական մշակման չենթարկված փաստաթղթի հրապարակումը կոնկրետ մարդկանց կողմից կոնկրետ նպատակ ուներ, եւ ես վստահորեն հայտարարում եմ` արտահոսքը տեղի է ունեցել ՀԱԿ ներկայացուցչի նախաձեռնությամբ»,- ընդգծել է Ավագյանը:



Ավագյանը վստահ է, որ չնայած Անդրանիկ Քոչարյանի կողմից տեղեկատվության հրապարակմանը իր մասնակցությունը ժխտելուն, արտահոսքի այլ ճանապարհ լինել չի կարող, մեկ էլ միգուցե «անձեռնմխելի սեյֆից փաստաթուղթը կարդացել է մի մարդ, որն օժտված է էլեկտրազգայական ընդունակություններով»:



Վերջերս ընդդիմական մամուլում հրապարակվեց ոստիկան Համլետ Թովմասյանի մահվան հանգամանքների վերաբերյալ նախնական տվյալներով մի փաստթուղթ, որը պահվում էր 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ փաստերի հավաքման Խմբի գրասենյակի անձեռնմխելի սեյֆում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---