EAFJD-ն զեկույց է նախապատրաստել առանցքային հարցերի շուրջ Եվրախորհրդարանի գործունեության մասին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) զեկույց է նախապատրաստել 2004-2009-ը Եվրախորհրդարանի գործունեության մասին: Զեկույցում ներկայացված են Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի դիրքորոշումները Հայաստանի եւ հայկական սփյուռքի համար մի քանի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Թուրքիայի ընդունումը ԵՄ, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը: EAFJD -ն զեկույցում մեղադրել է Եվրախորհրդարանի մի քանի անդամների Թուրքիայի շահերի լոբիացման մեջ: «Եվրոպական «կանաչների» կուսակցությունը պաշտպանում է թուրք գաղթականներին խտրականությունից, եւ դա աստիճանաբար անվիճելի աջակցություն է դառնում ԵՄ Թուրքիայի մուտք գործելու համար: Հետեւաբար այդ կուսակցությունն այսօր իրականցնում է թուրքական շահերի լոբիացում Եվրախորհրդարանում»,- նշվում է զեկույցում:



EAFJD փաստաթղթում քննադատության է ենթարկվում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP)» մասնավորապես, Ռիա Օօմեն-Ռյուտենը (Նիդերլանդներ), որը Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողն է: «Մեր վերաբերմունքը EPP-ին զգալիորեն վատացել է, մասնավորապես Ռիա Օօմեն-Ռյուտենի դիրքորոշման պատճառով, որը հանդուժողականություն է ցուցաբերել Անկարայի նկատմամբ եւ բացասաբար է անդրադառնում Եվրախոհրդարանում Հայկական հարցին: Նրա դիրքորոշումը գոհացնում է EPP մի քանի անդամների, որոնք կողմ են Թուրքիայի ընդունմանը ԵՄ եւ դժկամությամբ են հիշատակում Հայոց ցեղասպանության մասին»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---