ԱՄՆ-ում կբացվեն Մհեր Հարությունյանի միանգամից երկու պատկերասրահները

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Դեթրոյթում տեղի է ունեցել Մհեր (Մայքլ) Հարությունյանի երկու պատկերասրահների բացումը, որտեղ վաճառվելու են աստղերի գծանկարային դիմանկարները



«Inlight Studios» պատկերասրահներում, որ բացվել են «Fairfield Commons» եւ «Eastgate» առեւտրի կենտրոններում կներկայացվեն կինոյի, սպորտի եւ երաժշտության ոլորտի աստղերի շուրջ 250 սեւ-սպիտակ դիմանկարները: Երկրպագուները կկարողանան գտնել իրենց կուռքերի դիմանկարները, օրինակ Շիրլի Թեմփլիի, Ջոնի Դեպի դիմանկարը` Ջեկ Ճնճղուկի դերում, Ռեյ Չարլզի, 50 Սենթի, Փոլ Բրաունի, Մուհամեդ Ալիի, Բարաք Օբամայի դիմանկարները:

«Eastgate»-ում խանութի բացման արարողության ժամանակ Մհեր Հարությունյանն անվճար կնկարի բոլոր ցանկացողների դիմանկարները:



Մոտ ապագայում Մ.Հարությունյանը մտադիր է գեղարվեստական դասընթացներ բացել իր խանութներից մեկում:



Հարությունյանը մեծացել է նկարչի ընտանիքում: 1987թ. ավարտելով Երեւանի գեղարվեստի ակադեմիան, որոշ ժամանակ աշխատել է որպես նկարիչ-ձեւավորող: ԽՍՀՄ փլուզումից հետո 1992թ. ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, որտեղ, ի վերջո, հիմնավորվել է Դեյթոնում` Ցինցինատտիի նահանգ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---