3 հունիսի 2009 - 13:17 AMT
Հայաստանի նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել դեսպաններին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություններում Հայաստանի դեսպան Վլադմիր Կարմիրշալյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի Հանրապետություններում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: