3 հունիսի 2009 - 14:30 AMT
ՀԱԿ-ը դեռեւս դիմում չի ներկայացրել ԿԸՀ մանդատներից հրաժարվելու մասին
Չնայած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հունիսի 1-ի հանրահավաքում արված հայտարարությանը Երեւանի Ավագանու խորհրդի մանդատներից հրաժարվելու մասին, ՀԱԿ-ի ներկայացուցիչները դեռեւս դիմում չի ներկայացրել ԿԸՀ մանդատներից հրաժարվելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը: «Նույնիսկ եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին, նրանց տեղերը Երեւանի Ավագանու խորհրդում թափուր կմնան, քանի որ օրենքը թույլ չի տալիս կրկնական ընտրություններ անցկացնել»,-հայտարարել է նա:

Տ.Օհանյանն ընդգծել է նաեւ, որ ՀԱԿ-ի ցուցակի բոլոր ներկայացուցիչները պետք է առանձին դիմումներով ներկայանան: «ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, թե ՀԱԿ-ը 12-13 մանդատ ունի Ավագանու խորհրդում: Սակայն դեռեւս հայտնի են միայն նախնական տվյալներն, այժմ դեռեւս ընթացքի մեջ է ձայների վերահաշվարկը: Երբ հայտնի դառնան ընտրությունների վերջնական արդյունքները, տեղի կունենա նիստ, որի ընթացքում էլ կորոշվի, թե որքան մանդատ ունի այս կամ այն քաղաքական կուսակցությունն Ավագանու խորհրդում»,-ասել է Օհանյանը: