3 հունիսի 2009 - 15:17 AMT
Կրեմլում տեղի կունենա ամենամյա միջազգային «Կարոտ» փառատոնը
Մոսկվայում կայանալիք միջազգային «Կարոտ» փառատոնում ազգագրական 10 պարախմբերից «Էրեբունի» համույթը կներկայացնի Բելառուսի հայերին: Ինչպես հաղորդում է ՌԴ հայերի «Երկրամաս» թերթը, համույթը դարձել է 2009թ. մայիսի 31-ին առաջին անգամ Մինսկում կայացած բելառուսահայերի «Կարոտ-միասին» գալա-համերգի լավագուն կատարողը: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության օրվան:

«Կարոտ» փառատոնն անց է կացվում Ռուսաստանում Կրեմլի պետական պալատի դահլիճում:

«Կարոտ» համահայկական փառատոնի բացմանն ուղղված ողջույնի խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նշել է, որ «միջոցառումը վկայում է կազմակերպիչների հայրենիքից հեռու բնակվող հայերին սատարելու վեհ առաքելության մասին, որը նպաստում է նրան, որ ազգային մշակույթի միջոցով պահպանվեն համամարդկային արժեքները»:

Փառատոնի կազմկոմիտեն իր երախտագիտությունն է հայտնել Բելառուսի կրոնի եւ ազգությունների գծով լիազորին, մշակույթի նախարարությանը կից ազգային մշակույթների հանրապետական կենտրոնին, Բելառուսում ՀՀ դեսպանատանը, Բելառուսի հայկական կազմակերպություներին ցուցաբերած աջակցության համար: