3 հունիսի 2009 - 16:02 AMT
Հայաստանի ԱԻՆ-ը մտադիր է ճգնաժամային իրավիճակների կառավարման նոր կենտրոն ստեղծել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) մտադիր է ճգնաժամային իրավիճակների կառավարման նոր կենտրոն ստեղծել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդադպետ Նիկոլայ Գրիգորյանը: «Այժմ ՀՀ ԱԻՆ-ում կա նման կենտրոն, սակայն մենք մտադիր ենք ընդլայնել նրա գործունեությունը: Կենտրոնը կներառի Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները: Կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ բոլոր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները»,-ասել է Ն.Գրիգորյանը` հավելելով, որ այդ կերպ կբարձրանա ճգնաժամային իրավիճակների կանխարգելման ու չեզոքացման արդյունավետությունը:

Ն.Գրիգորյանը նշել է նաեւ, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում առանձնակի տեղ կհատկացվի ճգնաժամային իրավիճակների կառավարմանը: