ՀԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում չբռնկվի քաղաքացիական պատերազմ

PanARMENIAN.Net - Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակից ելք տեսնում է միայն սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու մեջ: Նա նաեւ ընդդիմության բոլոր կողմնակիցներին չենթարկվելու եւ չհաշտվելու կոչ է արել: «Պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ եթե երկրում կրկին ընտրություններ լինեն, ապա դրանք կլինեն իշխանափոխությանն ուղղված ընտրություններ»,- հայտարարել է Վահագն Խաչատրյանը: Նա նշել է, որ իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժի հետ պայքարի համար ՀԱԿ-ը նվազագույնը պետք է տիրապետի վարչական ռեսուրսներին:



Վահագն Խաչատրյանի խոսքերով, Հայաստանը ճահճի մեջ է, իսկ իշխանությունները չեն գիտակիցում, որ յուրաքանչյուր անգամ խայտառակ ընտրություններ անցկացնելով ավելի են վատթարացնում իրադրությունը: «Վերջում մեզ սպասվում է կամ քաղաքացիական պատերազմ կամ հեղափոխություն: Բայց ՀԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում չբռնկվի քաղաքացիական պատերազմ, քանի որ դա կնշանակի Հայաստանի երրորդ Հանրապետության վերջը»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---