Շվեդիայի լիբերալ երիտասարդական շարժումը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այն: Օրհան Փամուկը վտարվել է այն պատճառով, որ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Միլիոնավոր հայեր ուղղակիորեն կապված են ցեղասպանության զոհերի հետ, քանի որ շատերի նախնիները եղել են Հայոց ցեղասպանության զոհերը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին կազմակերպության նախագահ Ֆրեդերիկ Մալմը, Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ նշվել է, որ այդ ողբերգությունը ճանաչման կարիք ունի եւ գլխավոր հարց է համարվում, որի լուծման համար աշխատելու է Շվեդիայի երիտասարդական շարժումը: «Ես խորհրդի միակ անդամն էի, որը 2008-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- ընդգծել է նա, ավելացնելով, որ կազմակերպությունը նաեւ ուշադրություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար լուծմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---