3 հունիսի 2009 - 20:15 AMT
Իսրայելի ԱԳՆ. Իսրայելը չի ռմբակոծելու Իրանին
Ավիգդոր Լիբերման. Մենք չենք պատրաստվում ռմբակոծել Իրանին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը: «Իրանի մոտք գործելը միջուկային ակումբ կառաջացնի սպառազինությունների մի ամբողջ մրցավազք, խելահեղ մրցավազք Մերձավոր Արեւելքում: Սա արդեն սպառնալիք է համաշխարհային ողջ կարգուկանոնին: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը: Բայց մենք չենք պատրաստավում ռմբակոծել Իրանը, ոչ ոք մեր ձեռքերով չի լուծելու իր խնդիրները»,- ասել է նա: Նրա խոսքերով, Իսրայելը դրա կարիքը չունի: «Իսրայելն ընդհանուր սահման չունի Իրանի հետ, մենք չենք հավակնում իրանական ոչ մի գոտու: Այդ պատճառով մենք չենք ցանկանում, որպեսզի մեր մեր ձեռքերով լուծեն համաշխարհային խնդիրը: Իրանական միջուկային ծրագիրն ավելի շատ անհանգստացնում կամ վախեցնում է Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային եւ մնացած բոլորին: Իրանն առանց Իսրայելի հետ որեւէ կապի Մերձավոր Արեւելքում անկայունության գործոն է: Մենք նրա ակտիվ գործութունեությունը նկատում ենք Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում: Այդ պատճառով սա իսրայելական խնդիր չէ»,- ընդգծել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: