3 հունիսի 2009 - 21:35 AMT
ԼՂՀ-ում հակատանկային ականից ԶԻԼ մակնիշի բեռնատար է պայթել
Մայիսի 31-ին ԼՂՀ Մարտունու շրջանում հակատանկային ականից ԶԻԼ մակնիշի բեռնատար է պայթել:

«The HALO Trust»-ի աշխատակիցները հայտարարել են, որ այդ տարածքը ստուգվել է մի քանի տարի առաջ, ինչի արդյունքում նախազգուշական նշաններ են տեղադրվել: Որքան էլ որ տարօրինակ է, ներկայումս այդ նշանները բացակայում են, ինչն էլ պատահարի պատճառ է դարձել: «The HALO Trust»-ի աշխատակիցները ավելացրել են, որ ականազերծումն իրականացվում է, եւ մոչ անելով այնտեղ, որտեղ ականները խանգարում են մարդկանց եւ տրանսպորտի երթեւեկությանը, բնակչությանը կոչ են արել չարհամարել եւ չտեղաշարժել նախազգուշական նշանները, կազմակերպությունը ԼՂՀ իշխանությունների հրավերով 2000-ից ի վեր զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Ստեփանակերտում «The HALO Trust»-ի գրասենյակի ղեկավար Վալոն Կումուվան:

Սա արդեն երկրորդ միջադեպն է սկսած տարվա սկզբից: Տուժած վարորդը վնասվածքներ է ստացել եւ անհապաղ տեղափոխվել Երեւան: