3 հունիսի 2009 - 21:46 AMT
Հայաստանի դեմ իսլամական երկրներին լարելու Բաքվի փորձերն անհաջողության մատնվեցին
Սիրիան կարեւոր եւ անփոխարինելի դեր է խաղում Մերձավոր Արեւելքի քաղաքական գործընթացներում: Սիրիայի նախագահի այցը Հայաստան առաջին հերթին նպաստելու է հայ-սիրիական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Կանդախարյանը: «Պետք չէ մոռանալ, որ Սիրիան կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեջ, եւ Բաշար Ասադի այցն անհրաժեշտ է դիտարկել այդ տեսանկյունից»,- ասել է թերթի խմբագիրը:

Կանդախարյանի խոսքեով, Սիրիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան եւ նախագահի առաջիկա այցը վկայում են այն միայն այն մասին, որ Հայաստանի դեմ իսլամական երկրներին լարելու Բաքվի փորձերն անհաջողության են մատնվել: