Քվեաթերթիկները կվերահաշվարկվեն քննիչների եւ լրագրողների հետ միասին

PanARMENIAN.Net - Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներում նշված փաստերի ստուգման, նպատակով հունիսի 4-ին կվերահաշվարկեն թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկները:



Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների պարկի բացումը տեղի կունենա հրապարակային, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ԶԼՄ-ների, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, կուսակցությունների, նախընտրական դաշինքների ներկայացուցիչները:



Տվյալ գործընթացը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---