3 հունիսի 2009 - 22:29 AMT
Եվրոպայի գազամատակարարումը կարող է դադարեցվել հունիսի վերջին
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ռուսական գազի համար վճարումների առիթով կոնֆլիկտ առաջանալու դեպքում, գազամատակարարումը Եվրոպա հունիսի վերջին կարող է լիովին դադարեցվել:

Ելույթ ունենալով Ֆինլանդիայում մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով, ՌԴ վարչապետը կոչ է արել Եվրոպայի երկրներին համատեղ գործել եւ թույլ չտալ դա, հաղորդում է «Ռադիո Սվոբոդան»: