Թուրքիայի համար Ադրբեջանական գազի գները պայմանավորված կլինեն շուկայի պահանջներով

PanARMENIAN.Net - Մենք Թուրքիային գազը ռուսական գազի գնով չենք առաջարկում, որն արհեստականորեն բարձրացված ենք համարում, լրագրողներին հաղորդել է ԱՀՊՆԸ փոխնախագահ Էլշադ Նասիրովը : «Ադրբեջանական գազի արդար գնի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն առաջիկա ադրբեջանաթուրքական բանակցությունների ընթացքում դրական արդյունք է Թուրքիայի համար: Քանի որ, «Շահ-Դենիզ» նախագծի երկրորդ փուլից գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու հնարավորություն ունենալով` գազի ադրբեջանցի արտադրողները կարող էին անհապաղ Թուրքիայից պահանջել «Շահ-Դենիզ» նախագծի առաջին փուլի գազի գնի մեծացում, եւ բնականաբար, բարձր գներ երկրորդ փուլից: Սակայն մենք դա չենք անի, քանի որ գտնում ենք, որ գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ ցանկացած պայմանագիր կգործի միայն այն դեպքում, երբ հավասարաչափ գոհ է ե'ւ գնորդը, ե'ւ վաճառողը», - ասել է Էլշադ Նասիրովը:



ԱՀՊՆԸ փոխնախագահը գտնում է, որ հակառակ դեպքում, երկու կողմն էլ դատապարտված են հավերժ բանակցություններ կամ դատական գործ վարել: Այժմ կողմերը մոտենում են փոխզիջման, արդար շուկայական լուծման, ընդգծում է Էլշադ Նասիրովը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---