Աշխարհը XXI դարի գրիպի պանդեմիայի շեմին է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի հայտարարել է, որ աշխարհը «մոտենում է» XXI դարի գրիպի առաջին պանդեմիային` ընդգծելով այն փաստը, որ A(H1N1) գրիպի հարուցիչն արդեն տարածվել է ամերիկյան մայրցամաքից դուրս, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Չիլիում եւ Ավստրալիայում: Այդ մասին հաղորդում է RFI միջազգային ֆրանսիական ռադիոն:



A(H1N1) գրիպով հիվանդության առաջին դեպքի մասին չորեքշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարը: Այն հիվանդը, որի մոտ հարուցիչ է հայտնաբերվել, երկիր է ժամանել անցած ուրբաթ Ֆիլիպիններից: Հիվանդության առաջին ախտանիշները հայտնվել են երկուշաբթի:





A(H1N1) գրիպի առաջին մահացու դեպքի մասին երեքշաբթի հայտարարել է Չիլիիի առողջապահության նախարարությունը, որտեղ ընդհանուր առմմաբ գրանցվել է հիվանդության 260 դեպք: Ֆրանսիայում այսօր կա A(H1N1) գրիպի հարուցիչով վարակվելու 42 դեպք:



Ըստ ԱՀԿ վերջին պաշտոնական տվյալների, որոնք հրապարակվել են դեռ մինչեւ Չիլիի առողջապահության նախարարության հայտարարությունը, նոր գրիպից, որը տարածվել է աշխարհի 64 երկրներում, արդեն զոհվել է 117 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նաեւ, որ պանդեմիկ սպառնալիքի 6-միավորանոց սանդղակով պատրաստվում է հինգերորդ մակարդակից անցնել առավելագույնի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---