4 հունիսի 2009 - 13:04 AMT
Հայաստանի գլխավոր դատախազությունում սկսվել է ձայների վերահաշվարկը Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Հայաստանի գլխավոր դատախազությունում սկսվել է ձայների վերահաշվարկը Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/10 ընտրատեղամասում սկսվել է մայիսի 31-ին Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների վերահաշվարկը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, շատ մեծ խախտումներ վերահաշվարկի ժամանակ չի գրանցվել: Վերահաշվարկն անց է կացվել ԿԸՀ եւ գլխավոր դատախազության ներկայացուցիչների ներկայությամբ:

Թիվ 03030225 փաթեթի բացման արդյունքում հայտնաբերվել է, որ այն արդեն առնվազն մեկ անգամ արդեն բացվել է, բացակայում էր շրջանային ընտրահանձնաժողովի կնքիը, որոշ արձանագրությունների վրա բացակայում էին կնիքն ու ստորագորությունները, ինչը Ընտրությունների մասին օրենքի խախտում է:

Սխալներ են գրանցել նաեւ քվեաթերթիկների քանակի առումով` արձանագրվել է 1 480 քվեաթերթիկ, իրականում դրանց քանակը 1477 է, իսկ վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ դրանց քանակը 1481 է: Ավելորդ քվեաթերթիկ էր տրվել ՀՀԿ-ի օգտին, որը մեծամասնություն է ստացել ընտրությունների արդյունքում:

Խախտումները զուտ տեխնիկական են եւ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերի վրա:

Կեղծիքների փաստերի ստուգման համար Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հունիսի 4-ին կանցկացնի քվեաթերթիկների հրապարակային վերահաշվարկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/01 եւ թիվ 8/03 ընտրատեղամասերում: