4 հունիսի 2009 - 13:21 AMT
Մոսկվայում տեղի է ունեւոմ ռուսական ժառանգության պահպանման համաժողով
Հունիսի 4-5 Մոսկվայում հայրենակիցների հարցերով կառավարական հանձնաժողովի եւ Ռուսաստանի ԱԳՆ աջակցությամբ անցկացվում է «Հաջողակ հայրենակիցներ. ներդրումը ռուսական էթնոմշակութային միջավայրի պահպանման մեջ, ռուսական համայնքի իրավունքների պաշտպանությունը» համաժողովը: Միջոցառմանը հրավիրված են մոտ 60 ականավոր արտասահմանյան հայրենակիցներ 44 երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության իշխանության շրջանային եւ դաշնային մարմինների, գիտական հաստատությունների, ռուսական ՀԿ ներկայացուցիչներ:
Համաժողովի ծրագիրը նախատեսում է պլենարային նիստերի անցկացում, ինչպես նաեւ աշխատանք 4 բաժիններում, որոնց շրջանակներում կքննարկվեն արտասահմանյան ռուսական համայնքի կենսաապահովման ուղղությամբ հայրենակիցների ջանքերը, արտասահմանյան Ռուսական աշխարհի գործնական, քաղաքական եւ մտավորական վերնախավի ներդրման բարձրացումը ռուսական համայնքների էթնոմշակութային եւ քաղաքակրթական ինքնության,մարդու իրավունքների եւ հայրենակիցների օրինական շահերի պաշտպանության մեջ:
Հայաստանից համաժողովի մասնակիցը փորձառնող փաստաբան, քաղաքացիական եւ միջազգային իրավունքի մասնագետ, Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ակադեմիայի պրոռեկտոր Նարինե Ռշտունին: Նրա զեկույցը նվիրված է Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների իրավունքների պաշտպանության խնդիրներին, եւ կներկայացվի «Հաջողակ հայրենակիցներ. ներդրումը ռուսական էթնոմշակութային միջավայրի պահպանման մեջ, ռուսական համայնքի իրավունքների պաշտպանությունը» բաժնի շրջանակներում: Իր ելույթի ընթացքում Ն.Ռշտունին կշոշափի կրթություն ստանալու համար լեզվի ընտրության խնդիրները, ազգային դատական համակարգում մայրենի լեզվով հայրենակիցների պաշտպանության հնարավորությունները եւ այլն, հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: