Կալիֆորնիայի սենատն ընդունել է Ցեղասպանության մասին 234 բանաձեւը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանգի սենատն ընդունել է Ցեղասպանության մասին 234 բանաձեւը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ), օրինագիծը ներկայացվել է սենատոր Մարք Ուայլենդի կողմից: «ԱՀՀ-ը ողջունում է այդ բանաձեւի ընդունումը եւ սենատոր Ուայլենդին: Կալիֆորնիան, ի դեմս իր պաշտոնական ներկայացուցիչների, հարգում է մարդու իրավունքները եւ պայքարում է ապագայում ցեղասպանությունների կանխման համար», - հայտարարեկ է ԱՀՀ-ի Ար-մտյան բյուրոյի տնօրեն Եղիշ Քեշիշյանը: Ավելի ուշ 234 բանաձեւը կստորագրի Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը: Համաձայն օրինագծի, Կալիֆորնիայի կրթության հանձնաժողովը պետք է ուսումնական ծրագրում ընդգրկի ցեղասպանությունների պատմությունը, այդ թվում նաեւ 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---