2008 թվականի ընթացքում ՀԿԵՈՒ-ի ուղեւորների հոսքն աճել է 46 տոկոսով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղեւորների հոսքը 2008 թվականի ընթացքում աճել է 46 տոկոսով, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀԿԵՈՒ-ի գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլինը:



Նրա խոսքերով, «Հայաստանում ուղեւորների փոխադրման 90 տոկոսը բաժին է ընկնում ավտոփոխադրմանը, սակայն, այնուամենայնիվ, ՀԿԵՈՒ-ն վերջին ամիսների ընթացքում փոխադրել է 272 հազար ուղեւոր, որոնցից 97 տոկոսը տեղական փոխադրումներ են, բեռնափոխադրումները կազմել են 991 հազար տոննա», - ասել է Շայդուլինը:



«Ընդունված սակագնային քաղաքականության եւ քաղաքամերձ երթեւեկության կազմակերպման շնորհիվ, ընկերության եկամուտն աճել է 46 տոկոսով: Դա, իր հերթին, մեզ հնարավորություն է ընձեռել ապրիլին 23,4 տոկոսով մեծացնել մեր աշխատողների աշխատավարձը», - նշել է Շայդուլինը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---