4 հունիսի 2009 - 21:01 AMT
Հայ շախմատիստուհիները մասնակցելու են Մայա Չիբուրդանիձեի անվան Գավաթին
Հայ գրոսմայսթերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը մասնակցելու են լեգենդար վրաց շախտատիստուհի Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի միջազգային գավաթին, որը տեղի է ունենալու Թբիլիսիի շախմատի տանը 2009-ի հունիսի 5-13-ը:

Մրցաշարն ընթանալու է 9 փուլերով շվեյցարական համակարգով: Ժամանակի հսկողությունը` մինչեւ պարտիայի ավարտը 1 ժամ 30 րոպե` յուրաքանչյուր քայլում ավելացնելով 30 վայրկյան:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը` 16 800 դոլար: Հաղթողը կստանա 5000 դոլար եւ Մայա Չիբուրդանիձեի անվան Գավաթը, երկրորդ տեղը` 4000, երրորդ տեղը` 3000: