4 հունիսի 2009 - 22:45 AMT
ԱՊՀ 10 երկրներ միասին պայքարելու են ավտոմեքենաների գողության դեմ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համաձայնագիր է ստորագրել ավտոմեքենաների գողության եւ դրանց վերադարձի դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության մասին : Համաձայնագրի վավերացման մասին օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է մայիսի 22-ին, իսկ հետո հաստատվել է Ֆեդերացիայի խորհրդի կողմից 2009-ի մայիսի 27-ին:

Փաստաթուղթն իր մեջ պարունակում է երկրների գործողությունները կանխարգելման, ավտոմեքենաների գողության հետ կապված հանցագործությունների բացահայտման, այնուհետեւ դրանց վերադարձի ժամանակ: Համաձայնագրում առկա է նաեւ հարցի ֆինանսական կողմը. ավտոմեքենաների պահպանման համար վճարելու է այն երկիրը, որի տարածքում տեղի է ունենալու այդ գործողությունը, իսկ մեքենաների վերադարձի համար` հարցում կատարած երկիրը: Բացի դրանից, մեծ տարածքի պատճառով Ռուսաստանը մեծացնելու է գողացված մեքենաների վերադարձի մասին հարցման ժամկետը 30 օրից 50 օր:

Համաձայնությանը մասնակցել են 10 երկրներ. Ադրբեջան, Հայաստան, Բելոռուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան եւ Ուկրաինա, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ինչպես հաղորդվում էր, Մոսկվայում յուրաքանչյուր գողացված 5-րդ մեքենան գտնում էին Տաջիկստանում, Ուզբեկստանում կամ Ղազախստանում: ԵՄ երկրներում այդ մեքենաները գրեթե չեն վաճառվում: 2008-ին գողացվել է 52 հազար մեքենա, որոնցից արտասահմանում գտնվել է շուրջ 400-ը: