2 օգոստոսի 2025 - 10:41 AMT
Wizz Air–ը չվերթեր է մեկնարկում Երևանից դեպի Փարիզի Բովե օդանավակայան

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Փարիզի Բովե օդանավակայան, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 2–ից։

«Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Փարիզ Բովե օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։