4 հունիսի 2009 - 23:38 AMT
ԱԺ նախագահը շնորհավորել է Իսլանդիայի Ալթինգի նորընտիր ղեկավարին
Հունիսի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի խորհրդարանի (Ալթինգիի) խոսնակ տկն. Աստա Ռագնհեյդուր Յոհաննեսդոտիրին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի Հանրապետության Ալթինգիի խոսնակ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Իսլանդիայի Հանրապետության միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերը կզարգանան եւ կամրապնդվեն ի շահ մեր երկու ժողովուրդների»: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ: