ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է Հայաստանի եւ Ուզբեկստանի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է Հայաստանի եւ Ուզբեկստանի դիրքորոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, ձգձգումը պայմանավորված է Հայաստանի ու Ուզբեկստանի հատուկ կարծիքով: «Հայաստանը պնդում է, որ սահմանվեն այդ ուժերի պատրաստության առավել կոնկրետ ժամկետներ»,-ասել է Բորդյուժան, հաղորդում է Ինտերֆաքսը:



ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին ՀԱՊԿ անդամ երկրների Մոսկվայում կայացած գագաթնաժողովում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---