5 հունիսի 2009 - 13:20 AMT
Նյու Յորքի բնակիչը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու մտադրության մասին
Նյու Յորքի բնակիչ Դենիել Ջեյմս Մյուրրեյը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու մտադրության մասին: Ինչպես հինգշաբթի հաղորդել են Յուտա նահանգի դատախազության ներկայացուցիչները, Մյուրրեյին համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել, դեռեւս հեռակա: Ըստ ամերիկյան օրենքների, պետության ղեկավարի հասցեին հնչած ցանկացած սպառնալիք դաշնային հանցագործություն է համարվում եւ պատժվում է ազատազրկմամբ:

Ինչպես նշել են դատախազության ներկայացուցիչները, Մյուրրեյն իր հաշվեհամարից հանելով 13 հազար դոլար, Յուտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքի բանկի աշխատակցին հայտարարել է, որ իր առաքելությունն Օբամային սպանելն է: Դա տեղի է ունեցել դեռեւս մայիսի 27-ին:

Ըստ գաղտնի ծառայության տվյալների, որը պատասխանատու է պետության ղեկավարի պաշտպանության համար, Մյուրեյի անունով գրանցված է ութ միավոր հրազեն: Վերջերս նա եղել է Կալիֆորնիայում, Յուտայում, Ջորջիայում, Օկլահոմայում եւ Տեխասում, հաղորդում է «Վզգլյադը»: