Սկսվել է Հայաստանի քաղաքացու սպանության համար մեղադրվող ոստիկանների դատավարությունը

PanARMENIAN.Net - Նախօրեին Սարատովի մարզային դատարանում սկսվել են Սարատովի Լենինյան շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի երեք օպերլիազորներ Կորչագինի, Օգոլցովի ու Չուրիկովի քրեական գործի լսումները, որոնց մեղադրում են մարդասպանության եւ ողջակիզման համար: Այդ մասին հաղորդել է դատական ատյանի մամլո քարտուղար Իրինա Բելյակովան:



Առաջին նիստում որոշվել է ատենակալների կազմը: Լսումներում ընթերցվել է նաեւ դատախազի եզրակացությունը եւ հարցաքննվել է զոհվածի այրին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբրի լույս 29-ի գիշերը երեք օպերատիվ աշխատակիցները, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, գողության կասկածանքով ձերբակալել էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանին:



Ըստ քննության վարկածի, տանելով նրան տեղամաս, ոստիկաններն ոտքերով եւ մահակներով սկսել են ցուցմունքներ կորզել նրանից: Որից հետո տեղափոխել են դեռեւս ողջ Գասպարյանին անտառային տարածք, բենզին են լցրել նրա վրա եւ հրկիզել, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---