Ռուսաստանի հակասեփականաշնորհման դաշնային ծառայությունը դատի է տվել Microsoft-ին 5 հունիսի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հակասեփականաշնորհման դաշնային ծառայությունը`ՀԴԾ-ն գերիշխող է ճանաչել Microsoft-ին ՌԴ-ի օպերացիոն համակարգերի շուկայում եւ անմիջապես քրեական գործ է հարուցել «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտման համար: ՀԴԾ-ում դժգոհում են, որ Microsoft-ը 2008թ. հունիսի 30-ից դադարեցրել է Windows XP օպերացիոն համակարգերի վաճառքը, սակայն առաջարկում է ցանկացողներին գնել Windows Vista-ի թանկարժեք վարկածները, որոնք թույլ են տալիս օգտվել XP-ից,-գրում է «Կոմերսանտը»: « XP-իի լիցենզիոն տարբերակը վաճառքում չկա, սակայն Windows Vista - Ultimate կամ Business-ի թանկարժեք տարբերակները ձեռք բերելու դեպքում հնարավոր է օգտվել «Մեկ այլ վարկածին անցնելու» ծառայությունից,-ասում է ՀԴԾ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Կուդրյավցեւը: ՌԴ-ում Microsoft-ի ղեկավար Նիկոլայ Պրյանիշնիկովը «զարմացած է իրադարձությունների նման շրջադարձով»: «Մենք դադարեցնում ենք հին ապրանքի վաճառքը նոր տարբերակների հայտնվելուն պես: Դա նորմալ է: Ընդ որում մենք շարունակում ենք աջակցել անցած տարիների մեր հաճախորդներին»,-ասել է Պրյանիշնիկովը: Ըստ նրա, եթե ՀԴԾ-ն դրանում օրենսդրության խախտում է տեսնում, ապա Microsoft-ը պատրաստ է հաշվի առնել այդ գերատեսչության դիրքորոշումը: Իրավաբանները համարում են, որ այս անգամ Microsoft-ին չի հաջողվի խուսափել տուգանքից, որը կարող է կազմել ՌԴ-ում այդ կորպորացիայի շահույթի 2 տոկոսը: Շուկայի մասնակիցները տուգանքի չափը գնահատում են 1 մլրդ դոլարի չափով: Microsoft-ի դեմ հարուցված գործը կքննվի 2009թ. հունիսի 24-ին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |